Կալատոնիայի խորհրդարանը հռչակեց Իսպանիայից անկախացման մասին. Reuters
Կալատոնիայի խորհրդարանը հայտարարել է երկրամասի Իսպանիայից անկախության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Որոշումն ընդունվել է գաղտնի քվերակության միջոցով: Քվեարկությունից առաջ խոհրդարանի դահլիճը լքել են ընդդիմադիր պատգամավորները, որոնք դեմ են Կատալոնիայի անջատմանը:
Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալուն եւ անկախություն հռչակելուն կողմ են արտահայտվել 70 պատգամավորներ, դեմ՝ 10-ը, եւ երկուսը ձեռնպահ են եղել:
Ավելի վաղ Իսպանիայի թագավորության վարչապետ Իսպանիան որոշում էր կայացրել զրկել Կատալոնիայի ղեկավարներին լիազորություներից եւ երկրամասը վերցնել կենտրոնից ուղիղ կառավարման տակ: Այդ նպատակի համար գործի էր դրվել իսպանական սահմանադրության 155-րդ հոդվածը, համաձայն որի Կատալոնիան կանցնի Իսպանիայի անմիջական ղեկավարմանը:
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասանը հայտարարել էր, որ Կատալոնիայի անկախության հռչակումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի բանտարկությանը: