Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը օգտակար կլիներ նաեւ հենց Գերմանիայի համար։ Այս մասին օգոստոսի 29-ին ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը։ «Եթե Մինսկի համաձայնագրերը պահպանվեն, դա կնշանակի պատժամիջոցները չեղարկելու համար անհրաժեշտ պայմանների իրագործում»,- ասել է նա։ Մերկելը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը համաձայնագրի ամենակարեւոր կետերից է։