Պենտագոնը ակնթարթային գլոբալ հարվածի համալիրներ է ստեղծում. ՌԴ ՊՆ
Պենտագոնը արդեն սկսել է ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային հարվածային համալիրների ստեղծումը: Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի նիստում՝ հակահրթիռային պաշտպանության թեմայով ռուս-չինական ճեպազրույցի ժամանակ, ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Եմելյանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Իրականացնելով հարձակողական եւ պաշտպանական սպառազինությունների համատեղ օգտագործման հայեցակարգը՝ Պենտագոնը սկսել է ակնթարթային գլոբալ հարվածի հեռանկարային հարվածային համալիրների ստեղծումը», - ասել է նա:
Նա նշել է, որ «ոչ միջուկային հագեցվածության դեպքում այդ համալիրները պետք է լուծեն նույն խնդիրները, որոնք այժմ վստահված են ռազմավարական միջուկային ուժերին»: Եմելյանովը ընդգծել է, որ ակնթարթային գլոբալ հարվածի միջոցների ստեղծումը եւս մեկ ապացույց է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ոչնչացնել ուժերի հավասարակշռությունը, ապահովել գլոբալ ռազմավարական գերիշխանություն»: