25.11.2024
Պենտագոնը ակնթարթային գլոբալ հարվածի համալիրներ է ստեղծում. ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

Բերլինը մտահոգ է. Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը կկրճատի ապրանքաշրջանառությունը

Գերմանական բիզնեսը անհանգստանում է Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ապրանքաշրջանառության զանգվածային կրճատումից։ Թեհրանի դեմ նախկինում հանված պատժամիջոցներին վերադառնալը «տհաճ անակնկալ կլինի նորից կենդանացած առեւտրային հարաբերությունների համար»,- հայտարարել է Գերմանիայի առեւտրա-արդյունաբերական պալատների Դաշնային միության (DIHK) արտաքին տնտեսական գործունեության ղեկավար Ֆոլքեր Թրայերը, հաղորդում է DW-ը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ առեւտրային հարաբերություններում «մեծ առաջընթաց» դեռ չի եղել, ինչն առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական հատվածում խնդիրներով։


«Բայց, այդուամենայնիվ, միջին ցուցանիշներով դեպի Իրան գերմանական արտադրանքի արտահանման աճի միտում կա»,- ավելացրել է DIHK –ի ներկայացուցիչը։

Միեւնույն ժամանակ Քրիստոնեա-դեմոկրատական միության արտաքին հարաբերությունների փորձագետ Նորբերտ Ռյոթգենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «աղետալի որոշումներ» չկայացնել։ Իրանի հետ համաձայնությունից Վաշինգթոնի դուրս գալը կարող է հանգեցնել ատոմային սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արեւելքում։