26.04.2025
ԱՄՆ-ն լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կազմակերպության հակաիսրայելական դիրքորոշման պատճառով
prev Նախորդ նորություն

Ս-400 ռուսական ԶՀՀ–ն համատեղելի չէ համակարգերի հետ, որոնք օգտագործում է ՆԱՏՕ–ն

Ս-400 ռուսական ԶՀՀ–ն համատեղելի չէ համակարգերի հետ, որոնք օգտագործում է ՆԱՏՕ–ն։ Այս մասին The Washington Post–ին ասել է ՆԱՏՕ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ ՔԵյ Բեյլին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը վաղուց է այդ խաղը խաղում։ «Դա խաղ է՝ խզել ՆԱՏՕ–ի անդամների միջեւ կապերը եւ տարաձայնություններ առաջ բերել։ Նրանք, օրինակ, քայլեր են ձեռնարկում, որպեսզի Թուրքիան գնի ՀՀՊ համակարգերը»,– ասել է նա։

Բեյլիի խոսքով՝ անդամների միջեւ պատեր կառուցելը Ռուսաստանի նպատակն է։ «Զարմանալի է, թե որքան են նրանք հմտացել։ Եվ ՆԱՏՕ–ում գիտեն այդ մասին»,– ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Պենտագոնը ակնթարթային գլոբալ հարվածի համալիրներ է ստեղծում. ՌԴ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար