«Կանցկացնենք ազնիվ ընտրություններ». Ղրղզստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Ղրղզստանում հոկտեմբերի 14-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների քվերարկությունը: Առավոտյան բացվել են բոլոր 2375 ընտրատեղամասերը, որորքն կաշխատեն առավոտը 08։00-ից մինչեւ երեկոյան 20։00-ն:
Միջինասիական երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արտասահմանում գտնվող քաղաքացիները կարող են քվեարկել դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում գտնվող 37 տեղամասերում։ ՌԴ-ում պետք է բացվի վեց տեղամաս, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Պաշտոնական տվյալներով՝ քվեարկության իրավունք ունի 3․876․985 քաղաքացի, սակայն ընտրողների վերջնական ցանկում՝ 3․025․770 մարդ է գրանցված։ Քաղաքացիները կարող են քվեարկել ցանկացած տեղամասում․ երկիրը ներկայացնում է մեկ ընտրատարածք, քաղաքացիներին անհրաժեշտ է միայն իշխանություններին նախապես տեղեկացնել, որ պատրաստվում են քվեարկել ոչ իրենց տեղամասում։
Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու։ ԿԸՀ-ն նախապես գրանցել էր 59 մարդու, սակայն հետագայում մի շարք թեկնածուներ հանվեցին պայքարից կամ իրենք հանեցին իրենց թեկնածությունը։ Երկրի ներկայիս նախագահ Ալմազբեկ Աթամաեւի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ երկորդ ժամկետի համար չի առաջադրվելու ու չի հավակնում նախագահի պաշտոնին։ Դա նրան թույլ չի տալիս անել նաեւ երկրի սահմանադրությունը:
Հարցումների համաձայն՝ հաղթանակի ամենամեծ շանսերն ունեն ու հիմնական մրցակիցները երկրի երկու նախկին վարչապետերն են՝ Սոորոնբայ Ժեերենբեկովը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդիմության ներկայացուցիչներից Օմուրբեկ Բաբանովը։
Նշվում է նաեւ, որ երկրի մայրաքաղաք Բիշքեքում քվերարկությանն արդեն մասնակցել է Ալմազբեկ Աթամաեւը: «Մենք անցկացնում ենք ազնիվ ընտրություններ», - հայտարարել է նա: