25.11.2024
«Կանցկացնենք ազնիվ ընտրություններ». Ղրղզստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
prev Նախորդ նորություն

Ղրղազստանն ընտրեց. իշխանամետ թեկնածուն առաջատար դիրքերում է

Ղրղազստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում քվեների ավելի քան 55 տոկոսը ստացել է իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը:


Ըստ միջազգային ԶԼՄ-ների հաղորդումների, նա առաջատարն է քվեների 1,5 մլն-ի նախնական հաշվարկի արդյունքում՝ հավաքելով քվեների 55 տոկոսը։ Այդ մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովան։


Նրա խոսքով, մասնակցությունը կազմել է 1 մլն, 557 հազար 225 ընտրող։ Առաջատարը Ժեենբեկովն է, որը հավաքել է 855 հազար 649 քվե։ Տվյալները դեռ թարմացվելու են։


Իշխանության թեկնածու Ժեենբեկովի հիմնական մրցակիցը՝ ընդդիմության ներկայացուցիչ Օմուրբեկ Բաբանովը ստացել է 529 հազար 118 քվե, կամ ընդհանուր ձայների 33 տոկոսը։


Պաշտոնական տվյալներով՝ քվեարկության իրավունք ունի 3․876․985 քաղաքացի, սակայն ընտրողների վերջնական ցանկում՝ 3․025․770 մարդ է գրանցված։


Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու։ ԿԸՀ-ն նախապես գրանցել էր 59 մարդու, սակայն հետագայում մի շարք թեկնածուներ հանվեցին պայքարից կամ իրենք հանեցին իրենց թեկնածությունը։


Երկրի ներկայիս նախագահ Ալմազբեկ Աթամաեւի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ երկորդ ժամկետի համար չի առաջադրվելու ու չի հավակնում նախագահի պաշտոնին։ Դա նրան թույլ չի տալիս անել նաեւ երկրի սահմանադրությունը:


Ինչպես նշում է «Բի-բի-սի»-ն, Ղրղզստանում առաջին անգամ կարող տեղի է ունենալ իշխանության խաղաղ փոխանցում: Մինչ այդ երկիրը մի քանի անգամ ցնցել են հեղոփոխական գործընթացները, որոնք հանգեցրել են իշխանափոխության:


2010-ի ապրիլի 7-ին Բիշկեկի կենտրոնում բախումներ եղան իշխանությունների ու ընդդիմության միջև, որի ընթացքում 80 մարդ սպանվեց, ավելի քան 300 մարդ տուժեց: Բախման արդյունքում իշխանափոխություն եղավ, իսկ նախկին նախագահը փախավ երկրից:


Ղրղզստանի դատարանը 2014 թ-ին նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին մեղավոր ճանաչեց 2010-ին զանգվածային սպանության մեջ ու հեռակա դատապարտել է ցմահ բանտարկության: Նման դատավճռի է արժանացել նրա կրտսեր եղբայրը` պետպաշտպանության ծառայության նախկին պետ Ժանըբեկ Բակիևը:


Հիմա նա Բելառուսում է բնակվում, այնտեղ է նաև նրա կրտսեր եղբայրը; Երկուսն էլ քանիցս կրկնել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ դատական ողջ գործընթացը քաղաքական պատվեր է: