25.04.2025
Ղրղազստանն ընտրեց. իշխանամետ թեկնածուն առաջատար դիրքերում է
prev Նախորդ նորություն

Թիլերսոն. ԱՄՆ-ն սկսելու են իրագործել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման օրենքը

ԱՄՆ իշխանությունները սկսելու են իրագործել ՌԴ, նաեւ Իրանի եւ ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների խստացման՝ այս տարի ընդունված օրենքը, սակայն նախ ամերիկյան ընկերությունները պետք է ֆիննախից եւ Պետդեպից հստակեցումներ ստանան դրա կիրառման մասին։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

«Մենք պատրաստվում ենք դա ներկայացնել ղեկավարությանը, որ կարողանանք անցնել օրենքի լիակատար իրացմանը»,- նշել է Թիլերսոնը՝ հավելելով, թե բիզնեսը պետք է տեղեկացվի նոր կանոնների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իրանի միջուկային գործարքի մասով ԱՄՆ որոշումը խորացնում է առանց այն էլ բարդ իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար