25.04.2025
Թիլերսոն. ԱՄՆ-ն սկսելու են իրագործել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման օրենքը
prev Նախորդ նորություն

Իրանի միջուկային գործարքի մասով ԱՄՆ որոշումը խորացնում է առանց այն էլ բարդ իրավիճակը

Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի փաստացի դուրս գալը եւ Վաշինգտոնի սպառնալիքները Կորեական թերակղզու խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու մասին խորացնում են աշխարհում առանց այն էլ բարդ իրավիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Որպես հետեւանք սպառազինության վտանգավոր մրցավազքն է, զանգվածային բնաջնջման զենքի անվերահսկելի տարածման վտանգը»,- նշել է նա: 


Նա նշել է, որ խորը մտահոգություն է առաջացնում նաեւ փոխվստահության շարունակվող կորուստը, որը դժվար կլինի վերականգնել:


«Ցավոք, այս բացասական միտումները խորացել են Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրից փաստացի դուրս գալու մասին Միացյալ Նահանգների որոշման եւ Կորեական թերակղզու խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով»,- նշել է նա: 

Թուրքագետ. Վաշինգտոնը կորցնում է իր  ազդեցությունն Անկարայի վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար