25.11.2024
Հայացք Բաքվից. «Պոլոնեզը» կարող է մրցակցել «Իսկանդերի» հետ
prev Նախորդ նորություն

Յունկեր․ Բրիտանիան պետք է վճարի այն ամենն, ինչ պարտք է ԵՄ-ին

Նախքան «բրեքսիթից» հետո ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների մասին բանակցությունները, Բրիտանիան պետք է վճարի այն ամենն, ինչ պարտք է ԵՄ-ին։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է AP-ն։

«Բրիտանացիները, ինչպես մենք, օրեցօր նոր խնդիրների են բախվում։ Այդ պատճառով այդ գործընթացը կշարունակվի ավելի երկար, քան սկզբում էր»,-ասել է Յունկերը։

«Մենք դեռեւս չենք կարող իրական փոխզիջում գտնել Բրիտանիայի մնացած ֆինանսական պարտավորությունների պայմաններում։ Քանի որ մենք չենք կարող դա անել, մենք հոկտեմբերին ի վիճակի չենք լինի Եվրախորհրդին ասել, որ կարող ենք առաջ շարժվել»։

«Նրանք (բրիտանացիները) պետք է վճարեն։ Սա վրեժխնդրություն չէ, ես չեմ ատում անգլիացիներին»,-նշել է Յունկերը։