Ավելի քան 120 հազար ամերիկացի ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պահանջագրի տակ՝ պահանջելով ճանաչելու ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ: Սա նշանակում է, որ Սպիտակ տունը պահանջագիրը կուսումնասիրի: Պահանջագրում նշված է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը և արդարադատության նախարարությունը պետք է անմիջապես Ջորջ Սորոսին և նրա բոլոր կազմակերպություններն ու դրանց անդամներին ահաբեկիչ հայտարարեն: Իսկ Սորոսի անձնական սեփականությունն ու ակտիվները պետք է առգրավվեն»: Նշենք, որ պահանջագրի քննարկման համար Սպիտակ տանը անհրաժեշտ էր 100 հազար ստորագրություն: