25.04.2025
Սերժ Սարգսյանը մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն դեռ պատրաստ չէ դադարեցնել բանակցությունները Թուրքիայի անդամակցության շուրջ

Եվրամիությունը դեռ պատրաստ չէ իր նախաձեռնությամբ դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր քննարկման ժամանակ ներկայացվել են երկու դիրքորոշումներ։ ԵՄ-ում տիրապետող դիրքորոշումն ՝ մենք չպետք է այրենք կամուրջները»,- ասել է Ասելբորնը՝ պատասխանելով հարցին, արդյոք ԵՄ-ն դադարեցնելու է բանակցությունները։

Ասելբորնի խոսքով, «Թուրքիայում կան քաղաքներ, ինչպես Իզմիրն ու այլ մեծ քաղաքներ, որոնք չեն հետեւում թուրքական նախագահի դիրքորոշմանը եւ ընդդիմադիրներ են»։


«Թուրքիայի քաղաքացիների կեսը հանրաքվեում «այո» չի քվեարկել, պետք է երկխոսության միջոցները պահպանել։ Բայց մենք դա անում ենք ոչ նրա համար, որ Էրդողանի քաղաքականությունը մեզ դուր է գալիս»,- նշել է Ասելբորնը՝ հավելելով, որ այս պահին ԵՄ ընդլայնման գործընթացը արգելափակված է։

ՀՀ-ն և Քալիֆորնիա նահանգը համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կկնքեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար