25.11.2024
Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:


«ՀՀ նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրառել է նա:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, նախագահների բանակցությունները տեղի են ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:


Հանդիպումից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: