25.04.2025
ՀՀ-ն և Քալիֆորնիա նահանգը համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կկնքեն
prev Նախորդ նորություն

Հարյուրավոր ընկերություններ հեռանում են Կատալոնիայից

Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեից հետո շուրջ 700 ընկերություն իրենց գրասենյակներն ինքնավար մարզից տեղափոխել են Իսպանիայի այլ շրջաններ:


Ինչպես հայտնում է Իսպանիայի առևտրային ռեգիստրի տնօրեն Անա Դել Վալյեին, անցած շաբաթվա ընթացքում Կատալոնիայից 92 ընկերություն է հեռացել դեպի Իսպանիայի այլ մարզեր: Ինքնավար մարզը լքած ընկերությունների ընդհանուր թիվը հասել է 691-ի: Ամենածանր օրերը եղել են հոտկտեմբերի 9-ը և 10-ը, երբ գրանցման փոփոխության մասին հայտ է ներկայացրել 212 և 175 ընկերություն՝ համապատասխանաբար:


Ռեգիստրի տվյալներով՝ Կատալոնիայում հաստատված ընկերությունների թիվը 2017-ի երրորդ եռամսյակի ընթացքում նվազել է 26.8 տոկոսով, մինչդեռ Իսպանիայի տարածքում այդ նվազումը կազմում է 11 տոկոս:

Քլինթոն. Կորեական թերակղզում պատերազմ սկսելու սպառնալիքները վտանգավոր են եւ անհեռատես
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար