15.06.2025
Հարյուրավոր ընկերություններ հեռանում են Կատալոնիայից
prev Նախորդ նորություն

Քլինթոն. Կորեական թերակղզում պատերազմ սկսելու սպառնալիքները վտանգավոր են եւ անհեռատես

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Կորեական թերակղզում պատերազմ սկսելու սպառնալիքները վտանգավոր են եւ անհեռատես։ Նա ԱՄՆ–ին կոչ է արել բոլոր կողմերին հավաքել բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է Reuters–ը։

Նա Չինաստանին կոչ է արել ավելի կարեւոր դեր ստանձնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում։ «Մենք չպետք է ռազմաշունչ եւ ագրեսիվ լինենք Հյուսիսային Կորեայի նկատմամբ»,– ասել է Քլինթոնը՝ ընդգծելով Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը եւ դիվանագիտական ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Քլինթոնը, ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշել է, որ Twitter–ում վիրավորանքները օգնեցին Հյուսիսային Կորեային, բայց ինքը չի կարծում, որ դրանցից օգուտ քաղեց ԱՄՆ–ը։

Անկարան մերժել է ԱՄՆ պատվիրակության՝ թուրք-ամերիկյան ճգնաժամի լուծմանն ուղղված առաջարկները
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը