3.08.2025
Դոնալդ Թրամփը որոշել է իրեն վերագրել «Իսլամական պետության» պարտությունը
prev Նախորդ նորություն

Պեդրո Ագրամունտին ՌԴ-ում շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում

ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտին ՌԴ ժողտնտեսության և պետական ծառայության ակադեմիայի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

Այսպիսով, Ագրամունտը դարձավ առաջին իսպանացին, ով արժանացավ ակադեմիայի կողմից դոկտորի կոչման:

ՌԴ Պետական Դումայի միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին այս կապակցությամբ իր Facebook-յան էջում գրել է.

«Ագրամունտը մեծ ավանդ ունի ռուս-իսպանական հարաբերություններում, բայց դա չէ կարևոր: Ագրամունտը նաև խիզախ անձնավորություն է. Լինելով ԵԽԽՎ նախագահ, նա չվախեցավ մեկնել Սիրիա, որտեղ ռուսական ռազմաբազայի այցելությունից հետո հայտարարեց, ոռ ՌԴ ՊՆ-ն արտառոց արդյունքների է հասել: Իմ կարծիքով, Ագրամունտը քաջ գիտակցում էր, որ ԵԽԽՎ-ում հակառուսական ուժերը դա իրեն չեն ների և կփորձեն իրեն զրկել բարձր պաշտոնից: Եվ այդպես էլ եղավ: Բայց շնորհիվ նրա միլիոնավոր եվրոպացիներ կարողացան տեսնել Ռուսաստանն առանց պրոպագանդիստական շաբլոնների», -գրառել է նա:

Հիշեցնենք, հոկտեմբերի 6-ին Ագրամունտը հրաժարական տվեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:

Անկարայի պահանջով արտասահմանում եւս մեկ թուրքական ծագմամբ գերմանացի է ձերբակալվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան