21.04.2025
Պեդրո Ագրամունտին ՌԴ-ում շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում
prev Նախորդ նորություն

Անկարայի պահանջով արտասահմանում եւս մեկ թուրքական ծագմամբ գերմանացի է ձերբակալվել

Sueddeutsche Zeitung-ին, որին լրագրողները WDR եւ NDR հեռուստաալիքների իրենց գործընկերների հետ հետաքննություն են անցկացրել, հայտնի է դարձել, որ հուլիսին Ուկրաինայում Անկարայի պահանջով Ինտերպոլը ձերբակալել է Քյոլնի բնակիչ Քեմալ. Ք.-ին:

«Քեմալ Ք.-ն ունի Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքացիություն: 2007-ին նա փախել է Գերմանիա , այնտեղ քաղաքական ապաստան ստացել, իսկ 2016-ին՝ քաղաքացիություն: Թուրքիայում նա «Մարքսիստ-լենինյան» կումիստական կուսակցության (TKP/ML) շարքերում ակտիվ գործունեություն է ծավալել», - հաղորդում է պարբերականը:

Թուրքիայում նրան մեղադրում են երկու սպանություններիմ մեջ, նրան բռնելու համար 1.5 մլն թուրքական լիր պարգեւատրում են խոստացել:

Ընտանեկան հանգամանքներով Քեմալը մեկնել է Ուկրաինա, որտեղ էլ ձերբակալվել է: Միջազգային ոստիկանություն Ինտերպոլը, հոդվածի հեղինակները նշում են, որ «լիազորված չէ քաղաքական հետապնդման հետ կապված գործերով զբաղվել»:

«Դա տեղի ունեցավ նաեւ գրող Դողան Ախանլիի հետ. Գերմանիայում ապրող թուրք գրողը Իսպանիայում ձերբակալվեց, քանի որ նա Թուրքիայի միջնորդությամբ Ինտերպոլի ցուցակներում էր», - գրում է թերթը:

Հս. Կորեան խոստացել է «անհավանական» ու «անսպասելի» հարված հասցնել ԱՄՆ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան