Կատալոնիայում ներկայիս ճգնաժամը կարող է արդյունքում տանել շրջանի ինքնավարության կարգավիճակի ընդլայնման հնարավորությունը: Նման հեռանկար իր ելույթում չի բացառել Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Դաստիսը բացառել է Կատալոնիայի անկախությունը, սակայն թույլատրելի է համարել է ինքնավարության կարգավիճակի ընդլայնման հնարավորությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես բացառում եմ անկախությունը, սակայն մեծ ինքնավարությունը՝ ոչ, նույնիսկ երբ այն ներկայում արդեն ամենալայն լիազորություններով ու արտոնություններով տարածաշրջաններից մեկն է ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ աշխարհում»,-հայտարարել է Դաստիսը՝ պատասխանելով ճգնաժամի հնարավոր ելքի մասին հարցին։
Նախարարի խոսքով՝ ժեներալիտետի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը տեսականորեն կարող է մասնակցել դեկտեմբերին կայանալիք տարածաշրջանային ընտրություններին։
«Ես չգիտեմ, թե ինչպիսի դատական գործընթաց տեղի կունենա մինչ դեկտեմբերի 21-ը։ Եթե նա չհայտնվի բանտում, ապա կարծում եմ, նա զրկված չէ (ընտրություններին մասնակցելու) իրավունքից»,- նշում է նա։
Օրերս Կատալոնիայի խորհրդարանը, հիմք ընդունելով հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի արդյունքները, իսկ քվերակության մասնակիցների (շուրջ 45%) ավելի քան 80 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախությանը, հռչակեց երկրամասի Իսպանիայից անկախության մասին:
Մինչ այդ Իսպանիայի կառավարությունը որոշում էր ընդունել զրկել Կատալոնիայի ղեկավարությանն իր գործառույթներից եւ վերցրել երկրամասը Մադրիդի ուղիղ կառավարման տակ: Այս որոշմանն ի պատասխան Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ չի ենթարկվում կենտրոնի որոշմանը եւ կոչ էր արել կատալոնացիներին դուրս գալ «դեմոկրատական դիմադրության»:
Այժմ, սակայն պաշտոնապես Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն է ստանձնել Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը` Կառլես Պուչդեմոնի դե-յուռե հեռացումից հետո:
Իսպանիայի իշխանությունները կիրառել են սահմանադրության 155-րդ հոդվածն ու սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը, հաղորդում է Ria-ն: Նման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ Կատալոնիայի ղեկավար կազմն հայտարարել էր անկախության մասին:
Ըստ հոդվածագրի՝ Կատալոնիայի օգտին է խոսում հանրությանը «սոցիալական համախմբվածությունը», ինչպես նաև պետության հնարավոությունը սոցիալական ապահովման ոլորտում։ Պլյուսների թվում է Կատալոնիայի հաջող աշխարհագրական դիրք։