10.06.2025
Գյուլ. Թուրքիան չպետք է գնա ԵՄ–ին զիջումների
prev Նախորդ նորություն

Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կառույցներ է ստեղծում Եվրոպայում

Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կառույցներ է ստեղծում Եվրոպայում։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է The Independent-ը։

Մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ստեղծել 2 նոր հրամանատարական կենտրոն։ Դրանցից մեկը կհամակարգի Եվրոպայում զորքերի տեղակայումը, իսկ մյուսը կկենտրոնանա Ատլանտիկայում ռազմածովային ուժերի գործողությունների վրա։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն շարունակում է հարմարվել 21-րդ դարի իրողություններին։ «Մեր թիմային կառուցվածքը դաշինքի հիմքն է։ Այն զարգացել է տասնամյակներ շարունակ՝ արտահայտելով անվտանգության փոփոխվող պայմանները»,- հավելել է գխավոր քարտուղարը։


Այդպիսով, Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոններեի թիվը 7-ից կհասցնի 9-ի։

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն արդեն վաղը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը