14.12.2024
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է C-400–ների ստացման ժամկետը
prev Նախորդ նորություն

Բրիտանական The Week-ի այս շաբաթվա «երազանքի ուղեւորության» ուղղությունը Հայաստանն է

Բրիտանական The Week ամսագիրն ամեն շաբաթ ներկայացնում է «երազանքի ուղեւորության» թոփ ուղղությունը՝ հիմնվելով ամենահայտնի ճանապարհորդ-բլոգերների գնահատականների վրա: Այս շաբաթվա պիկում Հայաստանն է:


Armtimes.com-ը գրում է, որ ամսագիրը ներկայացնում է BBC-ի մեկնաբան, գրող Բեն Լերվիլի Հայաստան կատարած ուղեւորության մասին հոդվածը: Լերվիլը ճամփորդելով Հարավային Կովկասով, Վրաստանից հասել է Հայաստան եւ գիշերել Դիլիջանում: Նրա հոդվածում հայերի շռայլության եւ հյուրասիրության պատմությունն է: Նաեւ հայտնի դարձած կատակը.


«Կովկասի 3 երկրները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը առողջ կասկածանքով են վերաբերվում իրար: Կա մի հայկական կատակ, որ հաստատում է դա: Տղան հարցնում է հորը, թե ինչու Հայաստանը դեռ տիեզերագնաց չի ուղարկել տիեզերք: «Որովհետեւ այդ դեպքում վրացիները նախանձից կմեռնեն»,-պատասխանում է պապը: «Իսկ եթե վրացիները նախանձից մեռնեն, մենք ուրախությունից կմեռնենք ու բոլոր հողերը կմնան ադրբեջանցիներին»:


The Week-ը մեջբերել է հոդվածի այն հատվածը, որում բրիտանացի լրագրողը պատմում է, թե ինչպես է գիշերելու տեղ գտել Դիլիջանում, եւ պարզվել է, որ հյուրընկալվել է մի տանը, որտեղ կրտսեր աղջկա 18-ամյակն էին նշում: Նրան կերակրել են, ընդունել հարազատի պես: Արդյունքում լրագրողը եզրակացրել է՝ եթե հայտնվեք Հայաստանում, այդ ճամփորդությունը երբեք չեք մոռանա: