25.11.2024
Պետքարտուղարությունը Վաշինգթոնի և Անկարայի հարաբերությունները համեմատել է ամուսնության հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է C-400–ների ստացման ժամկետը

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին խորհրդարանում պատասխանել է պատգամավորների հարցերին։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հայտարարել է, թե Ռուսաստանից գնվող C-400 համակարգերը Թուրքիայում կլինեն 2019–ին։

«Քրդական PKK–ն, PYD–ն եւ «Իսլամական պետությունը Թուրքիայի համար վտանգ են ներկայացնում։ Դրա համար Թուրքիան օգտվում է միջազգային իրավունքից եւ գնում է պաշտպանական համակարգեր»,–ասել է Պաշտպանության նախարարը։

Նշենք, որ թեեւ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, փորձում է ձեռք բերել ռուսական ժամանակից պաշտպանական C-400 համակարգեր։ Ավելի վաղ, թուրքական կողմը հայտարարել էր, թե C-400–ի գործարքն արդեն կայացել է։ Սակայն այս գործարքին խիստ են արձագանքել ՆԱՏՕ-ի անդամ երկրները։