5.08.2025
ԱՄՆ-ից Լեհաստան գազ կմատակարարվի
prev Նախորդ նորություն

Քլինթոնը ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտության մեջ Օբամայի մեղքն է գտել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պետության ղեկավարի պաշտոնում 2 ժամկետ մնալով, դժվարացրել է 2016 թվականի ընտրություններին հաղթելու Հիլարի Քլինթոնի խնդիրը: Նախկին պետքարտուղարը նման հայտարարություններով է հանդես եկել Hugh Hewitt Show-ի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քլինթոնը Միացյալ Նահանգների նախագահի 2008 եւ 2012 թվականների ընտրություններում Բարաք Օբամայի հաջողության մեջ «մարտահրավեր» է տեսել:

«Ճիշտ է, որ պատմության քամին դեմքիդ է փչում, երբ առաջադրվում ես համակուսակցին հաջորդելու նպատակով, որը նախագահի պաշտոնում է եղել 2 ժամկետ: Սա ոչ թե ուղղակի ընտրարշավ է, որը տարբերվում է այն ամենից, ինչ մեր քաղաքականության մեջ տեղի է ունեցել: Սա մարտահրավեր է: Եթե դու համաձայն ես գաղափարներից շատերի հետ, բայց միաժամանակ նաեւ փոփոխություններ ես առաջարկում, ինչն, ըստ էության, ես փորձել եմ անել, ապա երկրորդ ուղերձը մարդկանց հասցնելը հաճախ դժվարանում է»,- դժգոհել է նա:

Սակայն Քլինթոնը հավելել է, որ հպարտ է 2009-2013 թվականներին պետքարտուղարի պաշտոնում աշխատանքով:

«Ես հպարտանում էի, որ աշխատել եմ Օբամայի վարչակազմում: Ես Օբամայի բոլոր որոշումներին չէի համաձայն, սակայն ընդհանուր առմամբ կարծում եմ, որ նա արել է այն, ինչ պետք է աներ տնտեսությունը փրկելու համար, որը, ինչպես բոլորս ենք հիշում, անմխիթար վիճակում էր»,- նշել է նախկին պետքարտուղարը:

Հիլարի Քլինթոնը 2016 թվականի նախագահական մրցապայքարում պարտվել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Հետագայում նա իր պարտության տարբեր պատճառներ է նշել:

Մեզ համար ակնհայտ է ՀՀ և Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ առանցքային դերը. Մերկել
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի