25.11.2024
Կոնգրեսում Հավայան կղզիների ներկայացուցիչ Թուլսի Գաբբարդը
prev Նախորդ նորություն

Եվրահանձնաժողով. Եվրոգոտին ճգնաժամից դուրս է եկել

Եվրոգոտին դուրս է եկել մի քանի տարի տեւած ֆինանսատնտեսական ճգնաժամից: Այս մասին հայտնել է էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվրոստատի տվյալներով՝ եվրոգոտու բոլոր երկրները, Հունաստանից բացի, 2016 թվականին տնտեսական աճ են արձանագրել: Եվրահանձնաժողովը 2017 եւ 2018 թվականներին տնտեսության աճ է ակնկալում ֆինանսական բլոկի բոլոր երկրներում: ԵՀ կարծիքով՝ չնայած գործազրկությունը դեռեւս բարձր մակարդակի վրա է (ամբողջ եվրոգոտում մոտ 9 տոկոս), կկրճատվի:

Ֆինանսատնտեսական խորը ճգնաժամը, որը Եվրամիությունը վերապրել է վերջին տասնամյակում, կարող էր հանգեցնել միասնական արժույթ Եվրոյի վերջին, նախկինում ասել էր Կայունության եվրոպական մեխանիզմի ղեկավար Կլաուս Ռոեգլինգը: Նա նույնպես կարծում է, որ Եվրամիությունը հետեւում է թողել այդ ճգնաժամային ժամանակաշրջանը:

ԵՄ իշխանությունները ճգնաժամի ընթացքում ամրապնդել են եվրոգոտում ֆինանսատնտեսական ինտեգրացիան, այդ թվում՝ այսպես կոչված՝ «բանկային միության» ստեղծման հաշվին: Այս ուղղությամբ գործողություններ են իրականացվում նաեւ հիմա: Դրանից զատ, ԵՄ շատ երկրներ անցել են բյուջեի պակասուրդի հարկադիր կրճատման ընթացակարգով եւ բարեփոխումներ իրականացրել: