25.11.2024
Կրեմլը մեկնաբանել է Կատալոնիայի հանրաքվեի ընթացքում ոստիկանության գործողությունները
prev Նախորդ նորություն

Արյունալի դժոխք Լաս Վեգասում. վիրավորների շրջանում կան նաեւ հայեր

Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, 406-ը վիրավոր է: Տուժածների մեջ կան նաեւ հայեր:


Հիշեցնենք, հրաձիգը Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա:


Armenia.im-ի թղթակիցը հայտնում է, որ տուժածների թվում են հայ եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից:


ԱԳՆ-ից հայտնել են, որ ճշտում են` Լաս Վեգասում համերգի ժամանակ արձակված կրակահերթի հետևանքով զոհվածների և վիրավորների թվում ազգությամբ հայեր կան, թե՞ ոչ: