10.11.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ԶՈւ ղեկավար կազմի հետ քննարկել է բանակի արդիականացումը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։


Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։


Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ Զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, ինչպես նաև արդյունավետ կառավարման ու մարդկային ռեսուրսների զարգացման հարցերին։


Երկրի ղեկավարը պատասխանել է նաև ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next