25.11.2024
Իսպանիայի թագավորը Կատալոնիայի հանրաքվեն անօրինական է անվանել
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայից: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Մարկիյան Գալաբալան:

«Սահակաշվիլին խնդրում է իրեն լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող քաղաքացու կարգավիճակ շնորհել: Քաղաքական ապաստան՝ սա է այդ կարգավիճակի կենցաղային անվանումը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2017-ի հուլիսի 26-ին Սահակաշվիլիին զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից այն պատճառաբանությամբ, որ նա սխալ տվյալներ է նշել հարցաթերթիկում՝ լռելով Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործի մասին:

Ըստ փաստաբանի, համապատասխան դիմումն ուղարկվել է Ուկրաինայի Լվովի շրջանի պետական միգրացիոն ծառայության վարչություն դեռևս սեպտեմբերի 11-ին: «Պատասխան դեռ չկա: Ըստ օրենքի, պատասխանը պետք է տրվեր 24 ժամվա ընթացքում»,- հավելել է Գալաբալան: