25.11.2024
Մերօրյա ամերիկյան ողբերգություն. 59 զոհ, 527 տուժած
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքերը հոգնել են, որ ԵՄ–ն տարիներ շարունակ նրանց խաբում է

Թուրքիան այլևս չունի ԵՄ–ի կարիքը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Փորձագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին Sputnik–ի եթերում հայտարարել է, որ Անկարայում և Բրյուսելում արդեն հոգնել են այդ թեմայից։

Նա նշել է, որ թուրքերը չեն ցանկանում ԵՄ, քանի որ նրանք հոգնել են` նրանց տարիներով խաբում են։ Ըստ նրա, դա տեղի է ունենում արդեն 50 տարի։

Փորձագետի խոսքով, ԵՄ–ի մի շարք երկրներ չեն ցանկանում տեսնել Թուրքիային ԵՄ–ի կազմում։

Ըստ նրա, դա կապված է արևելքից ներգաղթյալների հոսքի հետ, որոնք չեն ցանկանում ընդունել ԵՄ–ի ներքին կյանքի օրենքները, այլ իրենց օրենքներն են հրամցնում ԵՄ–ի այն երկրներին, որտեղ ներգաղթում են։