24.11.2024
ԱՄՆ-ի պետական պարտքն անցել է 20 տրլն դոլարից
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն Թրամփի վարչակազմին է փոխանցել հարաբերությունների վերականգնման «ճանապարհային քարտեզը»

Ռուսաստանն ԱՄՆ նախագահի վարչակազմին է փոխանցել հարաբերությունների վերականգնման «ճանապարհային քարտեզը»:


Ինչպես հայտնում է Buzzfeed-ը, ընթացիկ տարվա գարնանը փոխանցված փաստաթղթով նախատեսվում էր դիվանագիտական եւ ռազմական կապերի խողովակների, նաեւ հատուկ ծառայությունների մասով շփումների վերականգնում, որոնք սառեցվել էին Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Սակայն Պետքարտուղարությունը չի մեկնաբանել լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները:


«Ես այդ մասին տեղյակ չեմ: Դա կարելի է գնահատել որպես դիվանագիտական նախազգուշացնող զրույցներ, եւ ես չեմ կարող դրա որեւէ մանրամասն հաստատել»,- հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հակված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: