25.11.2024
ԱՄՆ հետախուզություն. Կիմ Չեն Ընը խելագար չէ
prev Նախորդ նորություն

40 տարի անց մահմեդականները կգերիշխեն Եվրոպայում. հետազոտություն.

Ֆրանսիացի տնտեսագետ Չարզ Գավը հետազոտություն է հրապարակել, որի համաձայն 2 սերնդից Ֆրանսիայի և Եվրոպայի մնացած մասի սպիտակամորթ բնակչությունը կզիջի դիրքերը մահմեդական մեծամասնությանը, գրում է The Washington Times-ը:

Գիտնականը հիմնվել է Եվրոպայում ժողովրդագրական միտումների վրա: Գավը հայտարարել է «եվրոպական ժառանգության անհետացման» մասին, քանի որ բնիկ ժողովրդների թվաքանակը նվազում է, մինչդեռ մահմեդականները ծնելիության կայուն աճ ունեն:

Միևնույն ժամանակ, գիտնականը խոստովանել է, որ իր «Սպիտակ ժանտախտ» կոչվող աշխատությունը կարող է դժգոհություն առաջացնել և գրաքննության ենթարկվել, քանի որ ձախակողմյան քաղաքական գործիչներն ընդհանուր առմամբ պաշտպանում են իսլամը քննադատությունից: