25.11.2024
Կրեմլն արձագանքել է Սիրիայում ռուս ռազմագերիների մասին տեղեկություններին
prev Նախորդ նորություն

Մոսկվան և Վաշինգտոնը դեռ հույս ունեն արհեստականորեն ստեղծված փակուղուց դուրս գալ. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը դեռ հույս ունեն հարաբերություններում արհեստականորեն ստեղծված փակուղուց դուրս գալու եւ դրանք կարգավորելու՝ հաշվի առնելով միմյանց շահերը:


«Հարաբերությունների կարգավորումը կախված է ոչ միայն մեզնից, այլ նաեւ ամերիկյան կողմից», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: Լավրովը հիշեցրել է այն փաստը, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս ցածր մակարդակին հասնելու մեջ Ռուսաստանի մեղքը չկա:


«Սա ուղղակի հետեւանքն է (ԱՄՆ նախկին նախագահ) Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականության, որը ոչնչացնում է համագործակցության բոլոր հիմքերը», - հայտարարել է նա:


Նախարարը հաստատել է, որ «մինչեւ հիմա, ցավոք սրտի, երկկողմ հարաբերությունները շարունակում են փակուղում մնալ ամերիկյան քաղաքականության պատճառով», - ասել է նա:


«Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, որպես խոշորագույն միջուկային տերություններ, ունեն որոշակի պատասխանատվություն ամբողջ աշխարհում գլոբալ կայունության եւ անվտանգության պահպանման համար»:


Լավրովը համոզված է, որ միջազգային հարաբերություններում ռուս-ամերիկյան համագործակցության ներուժը մեծ է, բայց շատ դեպքերում այն մնում է անիրականանալի:


«Վաղուց առաջարկում եմ գործընկերներին իրական համագործակցություն հաստատել հակաահաբեկչական դաշտում, ինչպես նաև այլ վտանգավոր մարտահրավերների դեմ՝ զանգվածային ոչնչացման զենքի, թմրանյութերի թրաֆիքինգի, կիբերհանցագործությունների, տարածաշրջանային ճգնաժամերի, որոնք աշխարհում, ցավոք սրտի, չեն նվազում», - ավելացրել է Լավրովը:


Բացի դրանից, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները հնարավորություն ունեն փոխշահավետ նախաձեռնություններ իրականացնել առեւտրի եւ ներդրումների ոլորտում, ասել է նախարարը: