28.11.2024
Պետդումայում մեկնաբանել են Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Հաջողված օր ԵԽԽՎ հայկական պատվիրակության համար. նախագահ ընտրվեց նախընտրելի թեկնածուն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրյակիդիսը:


ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կիրյակիդիսն ընտրվեց չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ:


«Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց՝ «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նա նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե՝ Ստելլա Կիրյակիդիս, 84 քվե՝ Էմանուելիս Զինգերիս»,- գրել է Հովհաննիսյանը։


Հիշեցնենք, նախօրեին VERELQ-ի հետ զրույցում հայկական պատվիրակության ղեկավարը նշել էր, որ առաջադրված երկու թեկնածուներըից հենց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսն է նախընտրելի Հայաստանի համար: 


Այսօր ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում եվրոպացի գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվել է ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել: Խոսքը վերաբերում է զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանը: