8.06.2025
ՀՀ-ում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան. վարչապետը՝ հայ համանքին
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ևս մեկ փոքրիկ հաղթանակ է արձանագրել

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրառել է հայկական պատվիրակության հերթական փոքրիկ հաջողության մասին:


«Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,- գրառել է նա:


VERELQ-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Բուդապեշտը ԵՄ–ին Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վերանայման գործընթաց կնախաձեռնի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին