25.11.2024
Թրամփը՝ երրորդ համաշխարհային պատերազմի մասին. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»
prev Նախորդ նորություն

Կատալոնիան ստորագրեց անկախության հռչակագիրը, Իսպանիայի համար դա անընդունելի է

Կատալոնիայի կառավարությունը ստորագրեց անկախության հռչակագիրը, որը հրաժարվում է ճանաչել Իսպանիան:


Անկախության հռչակագիրը ստորագրել է Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, սակայն երլույթ ունենալով երկրամասի խորհրդարանում հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվերի վերաբերյալ, նա կոչ արեց Իսպանիայից անկախության հարցը առկախել։


Ակնկալվում էր, որ Պուչդեմոնը կհայտարարի անկախության մասին՝ հիմնվելով ին անկախության հանրաքվեի արդյունքների վրա։ Սակայն Պուչդեմոնը խորհրդարանին խնդրեց Իսպանիայից անկախության հարցը առկախել։


Կատալոնիայի խորհրդարանի ընդունած օրենքով (որը Իսպանիայի կողմից ճանաչվել է հակասահմանադրական), հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքոմ խորհրդարանը պետք է ընդուներ անկախության հռչակագիրը։


Ելույթից Իսպանիայի առաջ իշխանությունները Պուչդեմոնին կոչ էին արել չանել «անշրջելի քայլեր»։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը նույնպես Պուչդեմոնին զգուշացրել էր չանել քայլեր, որոնք անհնարին կդարձնեն երկխոսությունը։


Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի անկախության մասին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդենմոնի հայտարարությունը համարում է անընդունելի, հաղորդում է Efeco-ն:


Կառավարությունը հիշեցրել է, որ հանրաքվեի մասին օրենքը, որի հիման վրա գեներալիտետի ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, անօրինական է, իսկ նրա գործողությունները կասեցվել են երկրի Սահմանադրական դատարանի կողմից:


Ավելի վաղ, ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում, Կառլես Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի արդյունքներով նա «ընդունում է քաղաքացիների մանդատը ... որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն»:


Կատալոնիայում հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեին մասնակցածների 90 տոկոսը կողմ էր արտահայտվել երկրամասի՝ Իսպանիայից անկախանալուն։ Սակայն ընտրություններին մասնակցությունը ցածր էր եղել․ հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 42 տոկոսը։


Իսպանիայի կենտրոնական իշխանությունը փորձել էր տապալել հանրաքվեն, ոստիկանությունը բազմաթիվ ընտրատեղամասերում խափանել էր քվեարկությունը եւ բռնություններ կիրառել մասնակիցների նկատմամբ: