Թուրք գործարարները կոչ են արել իշխանություններին կարգավորել ԱՄՆ հետ վիզային կոնֆլիկտը
Թուրք գործարարները կոչ են արել իշխանություններին անհապաղ դիվանագիտական ջանքեր գործադրել Միացյալ Նահանգների հետ վիզային կոնֆլիկտի լուծման համար, որը բացասաբար կազդի բիզնեսի եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Թուրքիայի արդյունաբերության եւ բիզնեսի ասոցիացիայի (TUSIAD) հայտարարությանը:
Վիզաների տրամադրման երկկողմանի մերժումը արդեն հարվածել է Թուրքիայի տնտեսությունը: Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական լրատվամիջոցների, իշխանությունները Ստամբուլում ԱՄՆ Հյուպատոսարանի եւս մեկ աշխատակցին ձերբակալելու հրաման են արձակել:
Բացի այդ Անկարայում ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
Դիվանագիտական վարչությունը կոչ է արել ամերիկյան իշխանություններին վերացնել Թուրքիայի քաղաքացիների վիզաների տրամադրման սահմանափակումները:
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ հյուպատոսարանները կասեցրել են Թուրքիայում զբոսաշրջային եւ բիզնես վիզաների տրամադրումը: