24.11.2024
Չինաստանում արձագանքել են Թրամփի՝ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Էրդողան. ՆԱՏՕ–ն չէր ցանկանում զենիթահրթիռային համակարգեր վաճառել Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է, թե ինչու են իրենք Ռուսաստանից գնել C-400 զենիթահրթիռային համակարգեր՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ:


«Այդ զինատեսակը ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեզ հրաժարվեցին տալ: Դե մենք էլ մեր գլխի ճարը պետք է տեսնեինք: Մեր երկրի անվտանգության տեսանկյունից այդ զինատեսակը մեծ կարևորություն ունի», - ասել է Էրդողանն ամերիկյան PBS NewsHour հեռուստածրագրին տված հարցազրույցում:


Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ: