Չինաստանում արձագանքել են Թրամփի՝ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու հայտարարությանը
Չինաստանը կարծում է, որ Կորեական թերակղզում ստեղծված բարդ եւ լարված իրավիճակում բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն եւ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացի վերսկսման համար:
Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունը ոչնչացնելու մասին հայտարարությունը, հաղորդում է «Ռիա Նովոստին»։
«Հուսով ենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր կողմերը զսպվածություն կցուցաբերեն ընդունված բանաձեւերի կատարման հարցում եւ ավելի մեծ ջանքեր կգործադրեն Կորեայի թերակղզում լարվածության մեղմացման եւ անհրաժեշտ պայմաններ կստեղծեն խնդրի դիվանագիտական կարգավորմանը հնարավորինս շուտ վերադառնալու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լու Կանը: