24.11.2024
Իսպանիայի վարչապետը նորից Կատալոնիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն դեմ է Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեին

ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի անցկացմանը եւ Իրաքի դաշնային կառավարության հետ երկխոսության կոչ է անում, հայտարարել է Պետքարտուղարությունը:

«ԱՄՆ-ն կտրականապես դեմ է անկախության հանրաքվեին, որը Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը նախատեսել է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Իրաքի բոլոր հարեւանները եւ գրեթե ամբողջ միջազգային հանրությունը նույնպես դեմ է հանդես գալիս»,- նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ԱՄՆ-ն «իրաքցի քրդերի առաջնորդներին կոչ է անում այլընտրանքային տարբերակ ընդունել՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ այլ գործընկերների միջնորդությամբ Իրաքի կենտոնական կառավարության հետ լուրջ երկխոսություն մտահոգություն առաջացնող բոլոր հարցերով՝ ներառյալ Բաղդադի եւ Էրբիլի միջեւ հարաբերությունները»:

Պետքարտուղարությունից հայտարարել են, որ հանրաքվեն անցկացնելու դեպքում դաշնային կառավարության եւ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների միջեւ բանակցությունները «քիչ հավանական կլինեն»:

Պետքարտուղարության կարծիքով՝ «հանրաքվեի գինը բարձր է բոլոր իրաքցիների, այդ թվում քրդերի համար»: Այն արդեն բացասաբար է անդրադարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ջանքերի համակարգման վրա: Կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ Իրաքյան Քուրդիստանի եւ տարածաշրջանային հարեւանների միջեւ առեւտրային հարաբերությունների, նաեւ միջազգային օգնության վրա: