Լավրովը մեղադրել է ՆԱՏՕ-ին «սառը պատերազմի» կլիման վերստեղծելու փորձի մեջ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անցած տարիներին ազնվորեն անցել է «սառը պատերազմի» ժառանգությունից ազատվելու ուղին, սակայն չի հանդիպել արևմտյան գործընկերների կողմից աջակցության։
«Վերջին քառորդ դարում մեր երկիրը, չնայած փորձություններին, ազնվորեն անցել է սառը պատերազմի ժառանգության վերացման ուղու իր մասը, շատ բան է արել՝ Եվրաատլանտյան գոտում, և ընդհանուր առմամբ աշխարհում վստահության և փոխըմբռնման ամրապնդման համար»,-նշել է նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ դա չի հանդիպել արևմտյան գործընկերերի կողմից փոխադարձության, ովքեր փորձում են այսօրվա իրողություններին հարմարեցնել բլոկային դիմակայության դարաշրջանի ռուդիմենտար (մնացուկային) ինստիտուտները։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է վերստեղծել սառը պատերազմի կլիման և հրաժարվում է կյանքի կոչել 90-ականների՝ հանդիսավորությամբ հռչակված ԵԱՀԿ տարածքում հավասար և անքակտելի անվտանգության սկզբունքը։
«Արևմուտքն իր քաղաքականությունը կառուցում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով՝ անցնելով դեպի արևելք ՆԱՏՕ-ի անխափան ընդլայնման ուղի՝ հրահրելով հետխորհրդային տարածքում անկայունություն և խրախուսելով հակառուսական տրամադրությունները»,- եզրափակել է Լավրովը։