ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները մտադիր են ազգային արժույթներով պարտատոմսերի հիմնադրամ ստեղծել
ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները պայմանավորվել են խմբի երկրների ազգային արժույթներով պարտատոմսերի հիմնադրամ ստեղծել, նշված է ԲՐԻԿՍ երկրների առաջնորդների Սյամենի հռչակագրում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պայմանավորվել ենք նպաստել ԲՐԻԿՍ անդամ երկրների ազգային արժույթներով տեղական շուկաների զարգացմանը, ինչպես նաեւ համատեղ ջանքերով ԲՐԻԿՍ երկրների ազգային արժույթներով Պարտատոմսերի հիմնադրամ ստեղծել»,- նշված է փաստաթղթում:
Նշվում է, որ նման հիմնադրամն «իր ավանդը կունենա ԲՐԻԿՍ երկրներում ներդրումային կայունության ապահովման հարցում, կխթանի ԲՐԻԿՍ երկրների պարտատոմսերի ազգային եւ տարածաշրջանային շուկաների զարգացմանը, այդ թվում՝ արտասահմանյան մասնավոր կապիտալի մասնակցության ընդլայնման եւ ԲՐԻԿՍ երկրների ֆինանսական կայունության մեծացման ճանապարհով»: