25.04.2025
ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները մտադիր են ազգային արժույթներով պարտատոմսերի հիմնադրամ ստեղծել
prev Նախորդ նորություն

Պեկինը շահագրգռված չէ Փհենյանի տնտեսական շրջափակման հարցում. Global Times

Չինաստանի կառավարությունը շահագրգռված չէ Հյուսիսային Կորեայի տնտեսական շրջափակման հարցում, գրում է Global Times-ը։

Պարբերականի համաձայն՝ եթե Չինաստանն ամբողջությամբ նավթի մատակարարումները դադարեցնի կամ Հյուսիսային Կորեայի հետ սահմանը փակի, դա չի կարող երաշխավորել, որ Փհենյանը կդադարեցնի միջուկային փորձարկումներն ու հրթիռներ արձակելը։ Հոդվածում ասվում է, որ դրանից հետո, ամենայն հավանականությամբ, երկրների միջեւ առճակատում կսկսվի։

Այդ պարագայում ՉԺՀ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ հակամարտության ծավալները դուրս կգան ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ներկա դիմակայության սահմաններից: Դրանից հետո Վաշինգտոնն ու Սեուլը կարող են Հյուսիսային Կորեայի հարցում Չինաստանին պատասխանատու համարել, ինչը չի համապատասխանում Պեկինի ազգային շահերին։

Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը բալիստիկ հրթիռի համար կարող է որպես մարտագլխիկ օգտագործվել։

Ավստրիան հորդորել է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցություններն ԵՄ-ին անդամակցելու շուրջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար