25.04.2025
Պեկինը շահագրգռված չէ Փհենյանի տնտեսական շրջափակման հարցում. Global Times
prev Նախորդ նորություն

Ավստրիան հորդորել է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցություններն ԵՄ-ին անդամակցելու շուրջ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը հերթական անգամ կոչ է արել դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Թուրքիայում տեղի ունեցած վերջին ձերբակալությունները կրկին ցույց են տալիս, որ ժամանակն է դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններն այդ երկրի հետ»,- նշել է Կուրցը:

Նա նկատել է նաև, որ իրադրությունը Թուրքիայում չի համապատասխանում Կոպենհագենյան չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին միանալու համար: Կուրցն ընդգծել է նաև, որ Թուրքիան աստիճանաբար ավելի է հեռանում եվրոպական արժեքներից:

Մոգերինի․ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շարունակվում են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար