24.11.2024
Մոգերինի․ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շարունակվում են
prev Նախորդ նորություն

Պեսկովն անտեղի է անվանել ԿԺԴՀ-ի վրա հնարավոր միջուկային հարվածի մասին հարցը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անտեղի է անվանել ԿԺԴՀ-ի վրա միջուկային պոտենցիալ հարվածի մասին հարցը, հայտնում է Gazeta-ն։

«Հարցն անտեղի եմ համարում»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին, արդյոք Կրեմլում հնարավոր են համարում Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածը։ Մամուլի քարտուղարը նաեւ հիշեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունները «հանգստության» կոչ են անում ու ռուսական դիրքորոշման «անկյունաքարն» է մնում խնդրի լուծումը դիվանագիտական ճանապարհով։

«Բավականին բարդ իրավիճակ է»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ հակամարտության տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար «պատերազմի» մասին խոսելն ավելի հեշտ է, քան տվյալ տարածաշրջանի երկրների համար։