25.04.2025
Օզդեմիրը` Էրդողանի մասին. նա ոչ թե նախագահ, այլ պատանդ վերցնող է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հետախուզական ծառայությունների աշխատակիցների տվյալները հասանելի են դարձել Amazon-ում

Amazon-ի ամպային տիրույթում հասանելի են դարձել ԱՄՆ-ի զինվորականների և հետախուզական ծառայությունների աշխատակիցների ռեզյումեներով և աշխատանքի դիմումներով հազարավոր ֆայլեր:


Ինչպես հայտնում է The Hill-ը, արտահոսքի պատճառով այժմ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների և զինվորականների հասցեները և կոնտակտային տվյալները հնարավոր է հեշտությամբ ներբեռնել տվյալների պաշտպանության համակարգի սխալի պատճառով:


Հաղորդվում է, որ խնդիրը հայտնաբերել էր Upguard պաշտպանական ֆիրմայի անվտանգության մասնագետը հուլիսին: «Հուսով եմ՝ մենք եղել ենք միակը, ով գտել է այդ տվյալները», - ասել է նա՝ հավելելով, որ իրենց հաջողվել է փակել անձնական տվյալների հասանելիությունը միայն օգոստոսին։

Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու պահանջագիրն ավելի քան 120 հազար ստորագրություն է հավաքել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար