19.10.2025
Էրդողանը «նեղացած չի» Էմանուել Մակրոնից
prev Նախորդ նորություն

Օզդեմիրը` Էրդողանի մասին. նա ոչ թե նախագահ, այլ պատանդ վերցնող է

«Էրդողանը ոչ թե նախագահ է, այլ պատանդ վերցնող է»: Այսպես է արձագանքել Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը արձագանքել է Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալությանը։


Ինչպես հայտնում է Demokrathaber-ը Օզդեմիրը հայտարարել է, թե Էրդողանը ոտնատակ է տալիս իր պաշտոնի պատիվը։ «Նա ոչ թե նախագահ է, այլ պատանդ վերցնող»,-ասել է Ջեմ Օզդեմիրը։


Նշենք, որ օգոստոսի 31-ին Անթալիայի օդանավակայանում գերմանացի զույգ է ձերբակալվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս փաստի առթիվ հայտարարել է, թե պետք է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները։


Թուրքիայի ու Եվրամիության շատ երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին անցյալ տարի Թուրքիայում չահաջողված հեղաշրջման փորձից հետո այդ երկրում սկիզբ առած մասսայական ձերբալությունների պատճառով:

ԱՄՆ հետախուզական ծառայությունների աշխատակիցների տվյալները հասանելի են դարձել Amazon-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան