24.11.2024
Թրամփը դժգոհ է Թիլերսոնի աշխատանքից
prev Նախորդ նորություն

Էրդողանը «նեղացած չի» Էմանուել Մակրոնից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Le Point» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհի առաջնորդների կարգավիճակն ունի իր թերությունները, որոնց թվում է, օրինակ, անհրաժեշտություն հաճախակի հեռախոսազրույցներ ունենալ Թուրքիայի նախագահի հետ:


Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ֆրանսիացի իր գործընկերոջ հայտարարությունը՝ նշելով, որ չի պատրաստվում վերլուծել այն: 


«Չեմ պատրաստվում վերլուծել այդ հայտարարությունը, հարցրեք հարգարժան Մակրոնին: Բայց  մեկ բան կարող եմ ասել շփվելու առաջարկները գալիս են իրենցից և ես չեմ ուզում դրանք մերժել: Քանի որ ես ձգտում եմ ավելացնել իմ ընկերների թիվը և նվազեցնել նրանց թիվը, ովքեր մեր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն:  Ես բացասական չեն վերաբերում այդ հարցազրույցում հնչած մտքին, հակառակը՝ դա վկայում է այն մասին, թե որքան կարևոր են նրանց համար բանակցություններն ու հանդիպումները Թուրքիայի նախագահի հետ», - հավելել է Էրդողանը: