24.11.2024
Պուտին. Ճնշումը ԿԺԴՀ-ի նկատմամբ ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում
prev Նախորդ նորություն

Թրամփը դժգոհ է Թիլերսոնի աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և որոշ խորհրդականների, ներառյալ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Գերի Քոնի աշխատանքից շարունակում է աճել։ Այս մասին գրում է Washington Post պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։


Համաձայն դրա, պետության առաջնորդի և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հիմնական տարաձայնությունները կապված են Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության, Կատարի ու Կուբայի տնտեսական շրջափակման հետ։ Իսկ Գերի Քոնին Թրամփը մեղադրում է անհավատարմությա մեջ՝ օգոստոսի 2-ին Շառլոտսվիլի իրադարձությունների հանդեպ Թրամփի արձագանքը քննադատելու պատճառով։


Պարբերականի հոդվածագիրը նաև գրում է, որ «Թրամփի որոշ բարեկամներ» անխուսափելի են համարում բախումը նախագահի և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի միջև, քանի որ ամերիկյան առաջնորդին «դուր չի գալիս, թե ինչպես են ԶԼՄ-ները վերաբերվում իրեն»: