2.05.2025
Թուրք նախարարը ԵՄ-ն անվանել է «Գերմանիայի միացյալ նահանգներ»
prev Նախորդ նորություն

Պուտինը՝ ԱՄՆ մասին. Դժվար է երկխոսել նրանց հետ, ովքեր շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան

Դժվար է երկխոսություն վարել մարդկանց հետ, որոնք շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան։ Այս մասին, ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության մասին խոսելիս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դժվար է երկխոսություն վարել մարդկանց հետ, որոնք շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան։ Այդ դեպքում արդեն ոչինչ չես կարող անել։ Ըստ երեւույթին՝ այդպիսին է ամերիկյան իսթեբլիշմենթի որոշ մասի քաղաքական մշակույթի մակարդակը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ «ամերիկացի ազգը, ամերիկացի ժողովուրդը, Ամերիկան իսկապես հզոր երկիր է, հզոր ժողովուրդ․․․նման մարդիկ քաղաքական մշակույթի նման ցածր մակարդակով»։

Նազարբաևի համար ավելի ու ավելի դժվար է բազմավեկտոր քաղաքականություն վարել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով