Ստամբուլում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ալիեւն ու Թիլերսոնը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Նշվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև «Հարավային գազային միջանցք» ծրագրին վերաբերող հարցեր՝ Ալիեւը պատմել է ԱՄՆ պետքարտուղարին նախագծի իրականցման աշխատանքների մասին: Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործմանը: