24.11.2024
Մոսկվան ԱՄՆ-ից վերցնում է ամառանոց, պահեստներ ու կրճատում ԱՄՆ դիվանագետների թիվը ՌԴ-ում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը կանչվել է ԱԳՆ, որտեղ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նրան է հանձնել ամերիկացի դիվանագետների նկատմամբ կիրառվելիք պատասխան պատժամիջոցների մասին ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստը: Այս մասին տեղեկանում ենք արտաքին գերատեսչության պաշտոնական կայքից:


ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ  ՌԴ ԱԳՆ-ն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված էր, որ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների ընդլայնման, Ռուսաստանը կրճատում է ամերիկացի դիվանագետների թիվը երկրում մինչև 455 և փակում է օգոստոսի 1-ից Սերեբրյանի Բոռում դեսպանատան ամառանոցը:


Հուլիսի 27-ին ԱՄՆ Կոնգրեսը ավարտեց քվեարկության գործընթացը՝ ընդունելով ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենքը: Հերթն այժմ նախագահ Դոնալդ Թրամփինն է, ով կարող է վետո դնել: