Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: The Armenian Weekly-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, երկու կողմի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: «Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը», - ասել է դեսպան Հովհաննիսյանը: Ինչպես նշվում է, արտգործնախարարների հանդիպման համար դեռևս ամսաթիվ չի մշակվել: